ՀՀ տեղшհшնվшծների թվի փոփոխություն չի եղել, հաշվառվել են գրեթե բոլորը

Ժամը 12։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել:

Այն 100 հազար 632 է։

Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հաշվառվածների թիվը այս պահի դրությամբ շարունակում է մնալ շուրջ 99 տոկոս, որը բավականին բարձր ցուցանիշ է․ «Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքգրվում են տվյալները և փորձում են համադրել, որպեսզի բացառվեն կրկնօրինակ ցուցանիշները»,-ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում