Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում։
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Վարչապետ Փաշինյանին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում հոկտեմբերի 18-ին՝ 10 օր հետո»,- ասել է նա։
