ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 

Ռուսաստանում մարդիկ ձգտում են նվազեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա արված ծախսերը։ Նման միտում է որդեգրել յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին։ Համաձայն ռուսական մամուլում եղած հրապարակումների, Ռուսաստանում նաեւ ձեւավորվել է մեկ այլ տենդենց հասարակ քաղաքացիների մոտ՝ ուշադիր լինել այն ապրանքների որակին, որոնք ձեռք են բերում։

Միաժամանակ նաեւ նշվում է, որ ռուսաստանցիների մոտ աճել է հետաքրքրությունը տեղական՝ ռուսական արտադրության ապրանքների նկատմամբ։ Խոսքը վերաբերվում է նաեւ նոր ռուսական բրենդներին։

Ռուսական մամուլում եղած հրապարակումներում նշվում է, որ այս ամենին զուգահեռ «Ռոսկաչեստվո» գերատեսչական վերահսկիչ մարմինը շարունակում է վերահսկիչ գնումների միջոցով որակի ստուգումներ անցկացնել եւ այդպիսով օգնել արտադրողներին վերացնելու ի հայտ եկած խախտումները։

 

Կիսվել սոց․ ցանցերում