Բջնի գյուղում արդեն ավանդույթի համաձայն տեղի ունեցավ արիշտայի 4-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արիշտայի փառատոնը 4 տարի շարունակ անցկացվում է Բջնի գյուղում: Ավանդական դարձած այս գեղեցիկ փառատոնը դարձել է կոտայքցիների, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների սիրելի տոներից մեկը: Հոկտեմբերի 8-ին՝ գեղատեսիլ Բջնի գյուղում կազմակերպվող ավանդական դարձած Արիշտայի փառատոնին մասակցում էին բազմաթիվ արտադրողներ, մշակութային և կրթական կազմակերպություններ։Իրենց համով ներդրումն ունեին արցախահայերը. տեղում պատրաստում էին ժինգյալով հաց: Ներկա էր նաև  Սեդրակ Մամուլյանը, ով արիշտայի պատրաստման եղանակներով էր կիսվում հյուրերի հետ։ Հայկական ավանդական երգն ու պարն էր հնչում ամբողջ փառատոնի ընթացքում։Արիշտայի փառատոնը միտված է պահպանելու և զարգացնելու հայկական մշակույթն ու ավանդույթները, հատկապես այս օրերին կարևոր է, որ մեր ժողովրդի ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը մոռացության չմատնվեն ու փոխանցվեն կրտսեր սերնդին։Արիշտայի փառատոնի կազմակերպման և իրականացման հեղինակային իրավունքը պատկանում է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությանը:Փառատոնը ֆինանսավորվել է EPIC ծրագրի և Հովնանյան հիմնադրամի կողմից:Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© https://shamshyan.com/hy/article/2023/10/09/1247856?fbclid=IwAR0-5Bf9QuSS7ZZfpB8LuWz1f7ZHmnMRlnRvak7qjJTjCJcTRDjOrLtsrQc

Կիսվել սոց․ ցանցերում