ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում: Այս մասին գրում է Sputnik Georgia–ն:

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հիմնականում տուժել են Սաբուրթալո և Վակե թաղամասերը։ Կոտրվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

 

Մարիջանի փողոցում քամին շինհրապարակից շինանյութերը քշել է մեքենաների վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում