Նշանակվել են Երևանի 2 դպրոցների տնօրեններ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշւմներով՝ նշանակվել են Երևանի 2 դպրոցներում տնօրեններ:

Այսպես՝ Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում է նշանակվել Արուսյակ Բաղդասարյանը, իր պարտականությունների կատարմանը նա անցել է հոկտեմբերի 9-ից և նրա հետ կնքվել է 5 տարով պայմանագիր:

Երևանի՝ Լևոն Միրիջայանի անվան հ. 155 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում էլ հոկտեմբերի 10-ից նշանակվել է Նաիրա Մանվելյանը, նրա հետ ևս կնքվել է պայմանգիր՝ 5 տարի ժամկետով:

Կիսվել սոց․ ցանցերում