Կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

✔️ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ):
‼️ Մասնավորապես՝
— արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,
— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
📌 Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում ↩️
Կիսվել սոց․ ցանցերում