ԱՄՆ կոնգրեսականներից մեկը հայտարարել է, որ Եգիպտոսը Իսրայելին նախազգուշացրել էր հшրձшկման մասին, Նեթանյահուն հերքել է դա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկի ղեկավարը հայտարարել է, թե Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ի հարձակումից երեք օր առաջ նախազգուշացրել է Իսրայելին այդ մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման լուրերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք գիտենք, որ Եգիպտոսն այս իրադարձությունից երեք օր առաջ նախազգուշացրել էր, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Չեմ ցանկանում շատ խորանալ գաղտնի տեղեկությունների մեջ, սակայն նախազգուշացումը տրվել է։ Կարծում եմ՝ հարցն այն է, թե ինչ մակարդակով է դա արվել», – փակ դռների հետևում անցկացված հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը։

Կիսվել սոց․ ցանցերում