7 մարզերում 18 սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը հատկացրեց 2 մլրդ 252 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 2  մլրդ 252 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց. «Հարցը վերաբերում է 2021, 2022 եւ 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի համար կառավարության մասնաբաժինը ֆինանսավորելուն: Մասնավորապես այս որոշմամբ 2 մլրդ 252 մլն դրամի մասին է՝ խոսքը, որը վերաբերում է 7 մարզերի 14 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրերի:

Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար կհատկացվի մոտ 30 մլն դրամ, Արարատի մարզի 2 ծրագրի համար մոտ 208 մլն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար կհատկացվի 118,5  մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 4 ծրագրի համար՝ 647 մլն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 115 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 3 ծրագրի համար՝ 1 մլրդ 119 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին 2 ծրագրի համար՝ մոտ 33 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, եթե այս հատկացումն էլ հաշվենք, ապա կառավարությունը այս տարի արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 մլրդ 556 մլն դրամ»,-ասաց Սանոսյանը:

Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր ծրագրերը առանձին-առանձին:

Կիսվել սոց․ ցանցերում