18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցшխпւմ զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը

Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մասին տեղեկանում ենք ակտիվիստ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Ինչպես երևում է տեսանյութում ռուս զինվորականները տեղափոխեցին մեքենան:

Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստները փակել էին մուտքը։

Ըստ արցախցի օգտատիրոջ, բոլոր հարցերը լուծվում են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի մոտ:

Նշենք նաև, որ առաջարկ կա այսօր ժամը 19։00 հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծել տրանսպորտի հարցը և միասին նորից գալ Իվանյան։ Ակտիվիստ Արթուր Օսիպյանը տեղից տեսանյութ է հրապարակել և լուսանկար, որտեղ սև մեքենայով փակել են դեպի ռուսական շտաբ տանող մուտքը: Ակտիվիստն ասում է, երկիրն իրենցն է, որտեղ ուզեն, այնտեղ էլ մեքենան կայանելու են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում