Արցшխի նախկին ղեկավարներին ԿԽՄԿ-ն դեռ չի այցելել. Ամատունի

Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին, ինչպես նաև Դավիթ Մանուկյանին ԿԽՄԿ-ից դեռ չեն տեսակցել։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

 

«Մենք դեռ չենք տեսակցել այդ անձանց»,— ասաց Ամատունին։

Ավելի վաղ հայտնել էինք ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու և Բաքու տեղափոխելու մասին։

Կիսվել սոց․ ցանցերում