ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր` օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: