Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Էդվարդ Հ.-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։
ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատի խումբը պատգարակով մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս է բերել անանցանելի վայրից և մոտեցրել Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
