Դուք կարող եք ձեր ատամներն ավելի ամուր դարձնել առանց դեղամիջոցների օգնության, ասել է սննդաբան Վիկտորյա Ուլյանչիկը։ Փորձագետը Lenta.ru-ի հետ զրույցում մեջ նշել է ատամների առողջության մասին հոգալու անսովոր միջոց։
Սննդաբանը նշել է, որ կանաչեղենն ու բանջարեղենը մեծ քանակությամբ կալցիում ու ֆոսֆոր են պարունակում։ Սրանք, ըստ նրա, ատամների հիմնական միկրոտարրերն են։
Մասնագետը հավելել է, որ մաղադանոսն ու սոխը բնական հակաբակտերիալ ազդեցություն ունեն։ Նաև այս բույսերի հյութը, թափանցելով բերանի դժվար հասանելի վայրեր, պայքարում է ատամների վրա ատամնափառի առաջացման դեմ, հավելել է Ուլյանչիկը։
Բանջարեղենի բազմաթիվ տեսակներ պարունակում են վիտամին C։ Դրանով հատկապես հարուստ են քաղցր պղպեղը և կանաչեղենը։ Վիտամին C-ն պահպանում է լնդերի միացնող հյուսվածքի առողջությունը: Եթե այն սակավ է, ատամները կարող են թուլանալ, իսկ լնդերը կարող են արյունահոսել:
Բացի այդ, բանջարեղենը պարունակում է միկրոէլեմենտների և վիտամինների գրեթե ողջ սպեկտրը, շարունակել է Ուլյանչիկը։ Օրինակ՝ գազարը, ճակնդեղը և բողկը՝ բետա-կարոտին (դրանից առաջանում է վիտամին A), վիտամիններ B, D, E, K, C, PP, կալցիում, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, ֆտոր, երկաթ, կոբալտ և արծաթ: Այս նյութերը նորմալացնում են արյան շրջանառությունը լնդերում և օգնում կալցիումին ինտեգրվել ատամների կառուցվածքին:
