Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ի ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկի մեկնաբանություններ բաժնում մեկնաբանություն էի թողել, որ մի շարք ԲԿ-ներում ինչպիսիք են օրինակ Արտաշատ, Ապարան, Գյումրի ԲԿ-ները աշխատակիցներին ամիսներ շարունակ աշխատավարձ չեն վճարում։ Եթե վճարում են, ապա ինչ-որ տարօրինակ սխեմայով։ Օրինակ այդ մեկնաբանությունից հետո Արտաշատ ԲԿ-ի բժիշկներին և բուժքույրերին վճարել են հուլիս ամսվա աշխատավարձը օրեր առաջ, բայց խոստանալով, որ մինչև նոյեմբեր ողջ պարտքը կվերադարձնեն։ Նշածս ԲԿ-ների տնօրենների մոտ վերին աստիճանի հաբռգածության սինդրոմը լրիվ գլուխ է բարձրացել։ Ի դեպ աշխատակիցներին համոզել են, որ առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել և այդ պատճառով չեն վճարում, այդ դեպքում ու՞մ է ֆինանսավորում նախարարությունը, կամ ինչու՞ չի քայլեր ձեռնարկում հայտնաբերելու և կանխելու նման անօրինակությունները։ Ինչու՞ են տասնամյակներով ԲԿ֊ների տնօրեն նույն մարդիկ։ Ի դեպ այս սքրինն էլ տեղադրում եմ ամեն դեպքում չասեք չեմ ասել Աստղիկ ԲԿ-ի բժիշկներից խլվող արձակուրդայինների մասին։ Եթե այս հանցավոր անգործությունը չկանխվեց մեկ քայլ շուտ հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն ապա ես առավել անկեղծ կգտնվեմ երկրի ղեկավարի հանդեպ ու ամենօրյա ռեժիմով հենց այս էջի միջոցով կտեղեկացնեմ ձեր կուտակած խնդիրների մասին!!!
Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ի ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկի մեկնաբանություններ բաժնում մեկնաբանություն էի թողել, որ մի շարք ԲԿ-ներում ինչպիսիք են օրինակ Արտաշատ, Ապարան, Գյումրի ԲԿ-ները աշխատակիցներին ամիսներ շարունակ աշխատավարձ չեն վճարում
