«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային». Մանե Գրիգորյան

Հայաստան ԵՊԹ-ի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացել է նրա եղբայրը: «Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային: Մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։ Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»,- գրել է Մանե Գրիգորյանը:
https://mediaroom.am/armenia/society/item/48897-44.html

Կիսվել սոց․ ցանցերում