Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից դեպի Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
Աղբյուրը՝
https://www.facebook.com/watch/YerevanCityHall/?ref=embed_video
