Հնդկաստանում չորս մարդ է ձերբшկшլվել Իսրшյելի դրոշը տրпրելու համար

Հնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել Իսրայելի ազգային դրոշը պղծելու կասկածանքով, հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Երեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ոտնատակ անում Իսրայելի դրոշը:

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հաջորդ օրը բերման են ենթարկվել չորս խուլիգաններ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել գործընթացում։

Կիսվել սոց․ ցանցերում