Հոկտեմբերի 2-ին զпհվшծ Արամ Քոչարյանը հետմшհпւ պարգևատրվել է

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագել հոկտեմբերի 2-ին զոհված Արամ Քոչարյանին հետմահու պարգևատրելու մասին: Հրամանագրում ավում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի Քոչարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ուներ 1 զոհ և 2 վիրավոր: Զոհված զինծառայողը  ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանն էր:

Կիսվել սոց․ ցանցերում