Ադրբեջшնի կողմից ձերբակալված հայ պահեստազпրшյինի դեմ քրգործ է հարուցվել

Ադրբեջանցի զինծառայողների կողմից այսօր  ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները՝ վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը։

 

Ձերբակալությունից մի քանի ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ «իրենց հետաքննության արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգում»։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որով ասվում էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Նրան հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր «դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել»։

 

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը` հայտնելով, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:

Կիսվել սոց․ ցանցերում