Որն է ամենատարածված ու վտանգավոր սխալը քթի փակվածության բուժման ժամանակ

Քթի փակվածության դեպքում անոթները նեղացնող դեղամիջոցները միայն մեղմում են հիվանդության ախտանշանները, սակայն չեն օգնում բուժել այն։ Այս մասին գրում է URA.Ru-ն՝ վկայակոչելով քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևին։

Բժշկի խոսքով՝ քթի փակվածության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քթի համար նախատեսված նմանատիպ կաթիլներից վտանգավոր կախվածության, քանի որ այս միջոցը միայն ժամանակավորապես է մեղմում վիճակը։

«Սա սիմպտոմատիկ թերապիա է։ Հարկավոր է այցելել բժշկին, որպեսզի նա, ելնելով տեսածից, ճիշտ դեղամիջոցներ նշանակի»,- նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ եթե քթի փակվածությունը չի անցնում ավելի քան երկու շաբաթ, ապա այն կարող է վկայել քրոնիկ վազոմոտոր ռինիտի զարգացման մասին, իսկ այս հիվանդության բուժումն իրականացվում է միայն մասնագետի հսկողության ներքո։

Կիսվել սոց․ ցանցերում