Մանե Գրիգորյանի եղբայրը զпհվել է. նրան փնտրում էին Ստեփшնшկերտի պшյթյունից հետո

Երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարհուհի Մանե Գրիգորյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել իր մորաքրոջ տղային՝ Դավիթին, որը մասնակցել էր քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

Մանեն հիշեցրել է, որ Արթուրին Ստեփանակերտի վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էին։

Հաղորդավարուհին նրան բնութագրել է որպես հերոս:

«Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում