ԵՐԵԿ 11 ԱՆՄԵՂ ԶПՀ, ԱՅՍՕՐ՝ ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ 

Գյումրեցի լրագրող, տուրիստական ոլորտի մասնագետ Լիզա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գյումրու համայնքապետարան երեկ 11 անմեղ զոհ ունեցանք, սովամահությունից առաջին դեպքը, առավոտյան հղի կին է Արցախում մահացել, հրապարակի բարձր երաժշտության իմաատը կասեք»։

Այս գրառումը հաշվի առնելով, կարելի է պարզապես զարմանալ Գյումրու համայնքային իշխանությունների «ֆայմի» կամ ավելի կոնկրետ՝ «ֆայմի բացակայության» վրա։ Եւ իրոք, նախօրեին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ Երեւան Գյումրի ճանապարհին, որը տասնմեկ մարդու կյանք խլեց։ Կապ չունի, որ կենտրոնական իշխանությունները բառի բուն իմաստով թքած ունեն մարդկային կյանքի, բարոյականության եւ արժեքների վրա եւ նույնիսկ հարկ չհամարեցին դժբախտ պատահարի հետեւանքով գոնե մեկ օր սուգ հայտարարել։

Տեղի՝ Գյումրու համայնքային իշխանությունները բա ինչ են ասում։ Լավ, ենթադրենք կենտրոնական իշխանությունների մեծ մասի համար է գլուխն ընդամենը վզի դեկորատիվ վերաջավորություն։ Գյումրու համայնքային իշխանություններն էլ են այդ նույն կատեգորիայի մաս կազմում։ Չենք ասում սուգ հայտարարեն տեղական մակարդակով։ Որքան հայտնի է, համայնքային իշխանությունները նման լիազորություն չունեն /եւ դեռ տեղական ինքնակառավարման մարմին ենք կոչվում/։ Բայց գոնե կենտրոնական հրապարակում կարող են չէ երաժշտությունը կամ ցածր միացնել, կամ առհասարակ չմիացնել՝ ի հարգանք 11 անմեղ զոհերի /վերջին 48 ժամում Արցախում ճգնաժամային իրավիճակի հետեւանք հանդիսացող երկու մահվան դեպքի արձանագրումը դնենք մի կողմ, այս իշխանությունը վաղուց է խաչ քաշել Արցախի եւ արցախահայության վրա կարծես թե/։

Իշխանություն լինելը միայն աշխատավարձ ու «պրեմյա» ստանալ չէ, ոչ էլ սեփական գործունեությունը «լուսամուտներս դրիմ» տրամաբանությամբ՝ ֆեյսբուքներում ուռճացրած ներկայացնելը։ Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է եւ «ֆայմ»՝ բոլոր մակարդակներում։

Կիսվել սոց․ ցանցերում