Մի հատ դուրս չեկար տելեվիզորի դեմը ցшվшկցեիր. ԼՂ քաղաքացու ակնարկին ի պատասխան՝ Շահրամանյանը հորդորեց մոտենալ 10 հոգով

Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դիմաց, բողոքի ցույց անող արցախցիներին ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնեց, որ չի կարող շատ բաներ ասել նման քանակով լրատվամիջոցների ներկայության դեպքում: Նա հորդորեց կազմել 10 կամ 20 հոգուց բաղկացած խումբ, որի հետ կխոսի, կպատասխանի բոլոր հարցերին մի նշանակված օր, օրինակ՝ «հաջորդ շաբաթասկզբին»:

«Իմ խոսելը կարող է վտանգել մեր երկրորդ հայրենիքը՝ Հայաստանը»,- հայտարարեց Շահրամանյանը:

Նա հավելեց, որ տեղում գտնվող բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ինքը, մեծ դժվարություններ տեսած, մեծ փորձություններով անցած մարդիկ են:

Քաղաքացիները, չթողնելով նրան խոսք շարունակել, բղավեցին. «Մի հատ դուրս չեկար տելեվիզորի դեմը ցավակցեիր, դու նախագա՞հ ես», «Մեզ հետ չեք խոսել, մի պեն չեք բացատրել»:

Շահրամանյանը կրկին հայտարարեց, թե պատրաստ է խոսել, բայց իրեն չեն լսում ու լավ կլինի՝ կազմեն 10 հոգուց բաղկացած խումբ, խոսեն հանգիստ պայմաններում:

Շահրամանյանի հետ միասին քաղաքացիների հետ հանդիպման են դուրս եկել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը, ում ավելի վաղ հեռացրել էին վիճաբանության թեժ կետից, ու Արցախի ներկայացուցչության մյուս պաշտոնյաները:

Կիսվել սոց․ ցանցերում