ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի դահլիճում հանդիպում է անցկացնում մի քանի տասնյակ արցախցիների հետ: Հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում:
Հիշեցնենք՝ առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա էր սկսվել, որից որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց և ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ:
ԼՂ նախագահը համաձայնեց դուրս գալ և խոսել հավաքվածների հետ:
Նա հայտարարեց, որ շատ հարցերի վերաբերյալ չի կարող այստեղ խոսել, քանի որ դրանով վտանգի տակ կդնի Հայաստանի և Արցախի շահերը: Նա նաև հայտարարեց, որ ոչ ոք չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Արցախի Հանրապետությունը: Քանի որ ներկաներն անընդհատ ընդհատում էին Սամվել Շահրամանյանին, նա առաջարկեց մի քանի տասնյակ արցախցիների հետ հանդիպել շենքի ներսում:
