Ռուսшստшնում զինծшռшյությունից հրաժարվելու դեպքում միգրանտները կարող են կորցնել ՌԴ քաղաքացիությունը

Ռուսաստանում զինվորական ծառայության գրանցումից և զինված ուժերի շարքերում ծառայելուց հրաժարվելու պատճառով միգրանտները կարող են զրկվել արդեն ձեռք բերված քաղաքացիությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը՝ դա համարելով «արդար» պրակտիկա: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

 

Ըստ Կաբանովի՝ զինվորական ծառայությունից խուսափելով՝ ներգաղթյալները հրաժարվում են կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամանակ։

 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն ունի օրենք, որը թույլ է տալիս զրկել ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից՝ ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու և ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողություններ կատարելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 100 ներգաղթյալի տարել են Սանկտ Պետերբուրգի զինկոմիսարիատներ: Նրանք բոլորն ունեցել են ռուսական անձնագրեր, սակայն հաշվառված չեն եղել:

Կիսվել սոց․ ցանցերում