ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՒՈՐ «ՈՉ» ԱՍԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼԸ

«Ոչ» ասել կարողանալը մարդու համար կյանքում չափազանց օգտակար հատկանիշ է։ Երբ դուք կարողանում եք ասել այդ մեկ հատիկ «ոչ»-ն այն առաջարկին, որը ձեզ դուր չի գալիս կամ կարծում եք, որ Ձեզ ձեռնտու չէ, դրանով դուք խնայում եք ձեր ժամանակը, գումարները եւ հնարավոր է նաեւ՝ նյարդերը։

Դուք պետք է կարողանաք, օրինակ, հրաժարվել հերթական երեկույթին գնալուց ընկերների հետ, եթե իրոք չեք ուզում գնալ եւ կարծում եք, որ եթե գնաք, անիմաստ ժամանակ կվատնեք։

Պետք չէ վախենալ, որ երբ ասեք «ոչ», այսինքն՝ մերժեք, կարող են ձեզանից նեղանալ։ Իսկական ընկերները ձեր ընտրությունը կհարգեն ու ձեզ կհասկանան։ Իսկ ով էլ չի հասկանա՝ Աստված իր հետ։

«Ոչ» ասել կարողանալով, դուք խնայված ժամանակը կկարողանաք օգտագործել ձեր ինքնազարգացման վրա։ Որպես կանոն՝ մարդը հասնում է ֆինանսական անկախության, եթե կարողանում է ասել՝ «ոչ», եւ նաեւ՝ ֆինանսապես անկախ մարդկանց համար «ոչ» ասելը նույնքան բնական է, որքան «այո» ասելը։

Որքան էլ զարմանալի թվա, սակայն «ոչ»-ը կարող է փոխել ձեր կյանքի ձեւն ու որակը, ազատել ձեզ ավելորդ ծախսերից։ Սակայն այստեղ կա մի նրբություն․ պետք է «ոչ» ասելը՝ որպես գործիք, կիրառել խելամտորեն։

Արամ Յանին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c8bcbe729c071e0d826379ea569f50ab

 

Կիսվել սոց․ ցանցերում