Անցած ավելի քան ութ ամիսները ցույց տվեցին, թե Արցшխпւմ տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտիգենտը որքան “հարգալից է” եղել Ա լ ի և ի “էկո”տեռորիստ մեյմունների հետ.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

2022թ. դեկտեմբերի 13-ին, Լաչինի միջանցքի/ճանապարհի փակման հաջորդ օրը Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հավաքեց Ադրբեջանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ու ռազմական ատաշեններին, ներառյալ Ռուսաստանինը, ու հղած ուղերձներից մեկն այն էր, որ “Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին խաղաղ բողոքը և Ադրբեջանի քաղհասարակության արդարացի պահանջները պետք է հարգվեն”/”Pacific protest at Shusha-Khankandi road and justified claims of Azerbaijani civil society must be respected;” (թվիթերյան գրառման հղումը՝ այստեղ https://twitter.com/…/status/1602720238155563011/photo/1)
Անցած ավելի քան ութ ամիսները ցույց տվեցին, թե Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտիգենտը որքան “հարգալից է” եղել Ալիևի “էկո”տեռորիստ մեյմունների հետ:
Այսօր, երբ Արցախցի հայ քաղաքացիականներն են խաղաղ բողոքի դուրս եկել՝ պահանջելով կատարել Արցախի անվտանգության ու ապաշրջափակման երաշխավորի դերը, ինչպես ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, նրանց սպառնացին վրաեթրի ենթարկել զրահատեխնիկայով, ապա ագրեսիվորեն ուժի կիրառումով հեռացրեցին իրենց “շրջափակած” միակ ավտոմեքնան, դեռ ավելին՝ ակցիայի մասնակիցներին մեղադրեցին “վճարի դիմաց” իրենց դեմ բողոքի ակցիա անելու համար…
Իհարկե, միամիտ մեկը հարց կտար՝ ի վերջո նրանք խաղաղապահ են, թե Ալիևի ղազերը, բայց առավել քաջատեղյակները գիտեն, որ Արցախը շրջափակվել է համատեղ ուժերով ու որոշմամբ՝ Հայաստանի հարավից Սյունիքը կտրելու ու Ռուսաստանին նվիրելու (Կրեմլի շահը), Հայաստան-Արցախ կապն ու հաղորդակցությունն իսպառ վերացնելու (Կրեմլի ու Ադրբեջանի համատեղ շահը) ու Ակնա-Ստեփանակերտ “ռեինտեգրման ճանապարհը” օրինականացնելու ու բացելու համար (Ադրբեջանի շահը)…
Կիսվել սոց․ ցանցերում