Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է.Արդյո՞ք այսօրվա Ռпւսաստանի պահվածքը շա՞տ է տարբերվում իր «նախահայր» Բյուզшնդիայից

Ռուսաստանում քաղաքական գործիչների, քաղաքագետների և ԶԼՄ-ների պահվածքը վառ ապացույցն է այն բանի, որ այս երկիրը հայտնվել է անմեղսունակության եզրին՝ իրեն պատած անզորության զգացման պատճառով։ Իրեն անվանելով երրորդ Հռոմ՝ այս երկիրը արագորեն մոտենում է տասնմեկերորդ դարի Բյուզանդիայի վիճակին։
1054 թ.-ին կաթոլիկ Հռոմի հետ հակամարտության մեջ մտնելով՝ այս ուղղափառ քրիստոնյա իշխանությունը սարսափի մեջ ընկավ սեփական քրիստոնյա ժողովրդից, առաջին հերթին հայերից: Բյուզանդիայի կայսերական իշխանությունը և Կոստանդնուպոլսի եկեղեցին վախենում էին կայսրության քրիստոնյաների հնարավոր միությունից իրենց թշնամու՝ կաթոլիկ Հռոմի հետ։
Դրանով է բացատրվում Բյուզանդիայի կողմից Հայաստանի անխնա հոշոտմանը։ 11-րդ դարում Հայաստանի տարածքների մեծ մասն ավերվել է, բնակչությունն իրենց իշխանների ու քահանաների հետ տարվել է կայսրության կենտրոնական շրջաններ։ Իսկ կիսամայի տարածքներում օրհնվեց իսլամացած իշխանների իշխանությունը։
Այսինքն՝ կաթոլիկների (լատինների) դեմ պայքարում Բյուզանդիան ոչ միայն դաշինքի մեջ մտավ իսլամական աշխարհի հետ, այլև սկսեց իսլամացնել սեփական իշխանությունը։ Մահմեդական իշխանները պատնեշ դարձան իրենց քրիստոնյա հպատակների և կաթոլիկ էքսպանսիոնիստների միջև։ Բացի այդ, կայսրներն ավելի ու ավելի շատ էին ներգրավում իսլամական զորքերին տարբեր քոչվորներից՝ կաթոլիկների դեմ կռվելու համար: Անկասկած, այս քաղաքականության հիմնական զոհը Հայաստանն էր։
Քրիստոնեության երկու ճյուղերի միջև այս դարավոր պայքարը, ի վերջո, հանգեցրեց Բյուզանդիայի տարածքում նոր իսլամական Օսմանյան կայսրության առաջացմանը:
Արդյո՞ք այսօրվա Ռուսաստանի պահվածքը շա՞տ է տարբերվում իր «նախահայր» Բյուզանդիայից։
Հ.Գ. Նկարում պատկերված է հայտնի իսլամացած հայ իշխան Դանիշմենդի մետաղադրամը՝ քահանայի կողմից ձեռնադրման տեսարանով։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում