Եթե մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարումը հումանիտար հարցերը դեռ հնարավոր էր կարգավորել Բшքվի եւ Ստեփшնшկերտի միջեւ, այսուհետեւ խոսք կգնա միայն Երեւանի եւ Բшքվի պայմանավորվածությունների մասին: Թե բա՝ պահանջում ենք, որ Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին․Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Ինչի՞ց եք հիասթափվել: Իսկ ինչու՞ էիք հուսավառվել: Մի շաբաթ առաջ եմ գրել՝ դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին, մենք խնդրի քննարկման բոլոր թեր եւ դեմ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները հաշվարկե՞լ ենք: Ի՞նչ ,,ստացանք,,: Մի բան՝ մարդկանց չի կարելի թողնել սոված, զրկել բժշկական օգնությունից: ,,Խնդրե՜մ,-կասի Բաքուն,-Азербайджан хлебосольная страна,-սնունդն Աղդամում է, դեղորայքն էլ ԿՄԽԿ-ն կներկրի, սիրով թույլատրում ենք, բուժառուներն էլ առայժմ թող Երեւան տեղափոխվեն,,: Այսինքն, պայմանավորվածությունը, որին կարելի էր հասնել օգոստոսի 5-ին, կստանանք որպես ,,պարտադիր կատարման պահանջ,,: Գումարած մի մե՜ծ բաց. եթե մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարումը հումանիտար հարցերը դեռ հնարավոր էր կարգավորել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, այսուհետեւ խոսք կգնա միայն Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունների մասին: Թե բա՝ պահանջում ենք, որ Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին: Սա կամ պատասխանատվությունից վերջնականապես հրաժարվելու քայլ է, կամ ամեն ինչ ներքին կարգով համաձայնեցված էր. դիմում ենք՝ ստույգ իմանալով ,,արդյունքը,, եւ հետո լայն տարածում ենք ձեռքներս. ,,Դե ինչ հնարավոր էր՝ արեցինք, բայց ստացվեց՝ ինչպես միշտ. բոլորը մեր դեմ են,,: Եւ հայության եւս մի սերունդ կյանք կմտնի աշխարհի հանդեպ լատենտ ատելության, հավերժ չհասկացվածի, ադրբեջանական նավթաադոլարների եւ խավիարի ամենազորության բարդույթով: Բայց ոչ թե կփորձի պրագմատիկ եզրակացություն անել, որպեսզի միջազգային քաղաքականության կառույցին դնի իր սեփական անկյունաքարը, այլ կկրկնի նախորդների ֆատալիստական խոսույթը. ,,Թուրքը մնում է թուրք,,: Ասես ռուսը չի մնում ռուս, ամերիկացին՝ ամերիկացի…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0NDZkmwqUhCtQf6cJTDh1GMrtQ8GFAo78K29esS37Y86LW4iQzTh2EsKVn3pjU4LSl&id=100009118389831

Կիսվել սոց․ ցանցերում