Նյու Յորքի նահանգում բնակվող 29-ամյա Քեթրին Ջոնսոնը ապագա ամուսնուն՝ Մայքլ Ջոնսոնին հանդիպել է ամենաանհավանական եղանակով։ Ճակատագրական հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին, երբ աղջիկը գնացել է երեկույթի ու քրոջը խնդրել է չփակել դուռը, որովհետև ուշ է վերադառնալու։ Երբ լուսադեմին աղջիկը վերադարձել է տուն, ականատես է եղել հետաքրքիր տեսարանի՝ բազմոցին պառկած է եղել չգիտես որտեղից հայտնված հարբած տղամարդ։ Սկզբում աղջիկը կարծել է իր քրոջ ծանոթն է, սակայն հետո պարզվել է, որ դա այդպես չէ։ Այնուհետև նա ու իր քույրը դուրս են եկել փողոց ու ոստիկան կանչել, որոնք էլ տուն մտնելով՝ ձերբակալել են Մայքլին։
Քույրերը հայց են ներկայացրել Մայքլի դեմ իրենց տուն ներխուժելու համար, ինչի վերաբերյալ պատմել են իրենց ընկերներին։ Վերջիններս էլ ասել են, թե Մայքլը լավ տղա է ու խորհուրդ են տվել հայցը հետ վերցնել։ Քեթրինն այդպես էլ արել է, որից հետո Մայքլը ծաղիկներով այցելել է քույրերին ու ներողություն խնդրել՝ ասելով, որ պետք է այդ օրը գիշերեր իր գործընկերոջ տանը, բայց քանի որ հարբած է եղել, խառնել է բնակարանն ու մտել աղջիկների տուն։ Քեթրինը ներել է տղամարդուն, ինչից հետո մտերմացել են իրար հետ ու սկսել հանդիպել, իսկ արդեն 2020-ին Մայքլը առաջարկություն է արել Քեթրինին։
