Հնդկաստանում հորդ անձրևների հետևանքով զпհերի թիվը հասել է 81-ի

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 81 մարդ է զոհվել հորդ անձրևների հետևանքով առաջացած ավերումներից: Այս մասին տեղեկացնում է India Today պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհի մասին։ Օգոստոսի 12-ին և 13-ին տեղատարափ անձրևներ են տեղացել Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգներում: Դրանք հանգեցրել են սողանքների և տների ավերման։

Հունիսի վերջից սկսված անձրևների սեզոնի ընթացքում Հիմաչալ Պրադեշում գրանցվել են 743 մմ տեղումներ, այսինքն`ավելի շատ, քան անցյալ տարվա ամբողջ մուսսոնային անձրևների ժամանակ՝ հունիսից սեպտեմբեր, երբ գրանցվել են 730 մմ տեղումներ։ Ըստ նահանգի արտակարգ ծառայությունների՝ հունիսից նահանգում 214 մարդ է մահացել անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Օդերևութաբանները հուլիսը համարում են տարածաշրջանի համար ռեկորդային վերջին 50 տարվա ընթացքում:

Կիսվել սոց․ ցանցերում