Ինչպես փոխանցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկվել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։ Վճարման գործընթացը շարունակվում է։ Նախարարությունից հիշեցնում են, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա: Հղումն` այստեղ:
