Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքին առնչվող հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 27-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանում Էրիթրեայի դեսպան, դիվանագիտական համայնքի ավագ Ալեմ Տսեհայե Վոլդեմարիամի հետ(Alem Tsehaye Woldemariam):

Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հարուստ պատմամշակութային անցյալին և սովորույթներին, ներկայիս զարգացման միտումներին, ինչպես նաև Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքի գործունեությանն ու առաջիկա պետական նշանակության միջոցառումների մասնակցության կարևորությանը։

Կիսվել սոց․ ցանցերում