Ռшզմшկшն գործողությունները սկսվելուց ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնել

Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։

ԼՂ հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը:

«ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էլ Ադրբեջանի հետ սկսեցինք բանակցությունները, որոնք տևել են 12 ժամ։ Մեզ համար պարզ էր, որ պետք է կանգնեցվեին այդ գործողությունները, որովհետև ուժերն անհավասար էին. որքան երկար շարունակվեր, այնքան շատ զոհեր և կորուստներ կլինեին»,- ասել է նա:

Վերջինս հայտարարել է, որ ստիպված է եղել ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք իր հետ ծանոթ են եղել և լիազորված ԼՂ-ի հետ ուղիղ կապ ունենալ։

Կիսվել սոց․ ցանցերում