Էս երկրում մի պատկան մարմին չկա՞՝ ՆԳՆ, ոստիկանություն, դատախազություն, Քննչական կոմիտե՝ պարզաբանում տա, թե ինչ հանգամանքներում, ի՞նչ մեղադրանքի հիման վրա է դատարանը երկու արցախցի երիտասարդի, ընդ որում՝ մեկ անչափահասի, կալանքի վճիռ կայացրել: Օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց օրենքի պահանջ է, որ վարույթ իրականացնող մարմինը հանրությանը տեղեկացնի, թե 21 եւ 16 տարեկան տղաները կոնկերտ ի՞նչ օրինախախտում են թույլ տվել, հանրային ի՞նչ սպառնալիք են ներկայացնում, նախաքննությանը փախստականի իրենց կարգավիճակով ինչպե՞ս կարող են խոչընդոտել, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եւ դա առիթ է, որպեսզի մամուլը խոսի իշխանությունների կողմից արցախցի երիտասարդների ,,զանգվածային ձերբակալությունների,, մասին: Երկու երիտասարդի կալանավորումը, իհարկե, զանգվածային հետապնդում չէ, բայց որ հարցեր ծնվում են, ոչ ոք, կարծում եմ, չի վիճարկի: Մինչեւ վարույթ իրականացնող մարմինը փաստական հիմնավորումներով հակառակը չապացուցի:
Աղբյուրը՝
