Ատամնաբույժը թվարկել է բերանի տհաճ հոտի հիմնական պատճառները

Բերանի տհաճ հոտի ամենատարածված պատճառը լնդերի հիվանդությունն է, որոնցից ամենահայտնին ատամնափառի առաջացումն է: Այս մասին Газета.Ru-ին ասել է ատամնաբույժ-թերապևտ Ալեքսեյ Սոշնիկովը։ Փոխանցում է Շանթ նյուզը:

«Այս դեպքում լնդերը սկսում են արյունահոսել, դրանց վրա հավաքվում են ախտածին բակտերիաներ, որոնք տհաճ հոտ են արձակում։ Մեկ այլ պատճառ կարող է լինել կարիեսը, քանի որ ցանկացած քայքայման գործընթաց ուղեկցվում է տհաճ հոտի արձակմամբ։ Երրորդ հնարավոր պատճառը ատամի անորակ պլոմբներն են կամ օրթոպեդիկ կառուցվածքները, որոնց վրա նույնպես կուտակվում են բակտերիաներ»,- պարզաբանել է փորձագետը։

Կիսվել սոց․ ցանցերում