Վաղը լույս աշխարհ կգա արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Գոռ Հայրապետյանի առաջնեկը:
Գոռը Արարատի մարզի Ոսկետափ գյուղից է, 44-օրյա պատերազմում կորցրել է մեկ ոտքը, մյուս ոտքից էլ ծունկն են հեռացրել:
Մայրը`տիկին Գայանեն, lragrogh.com-ի հետ զրույցում պատմում է, որ Գոռը 22 տարեկան է, ծառայել է Դրմբոնում, այլ վայրերում էլ է եղել, քանի անգամ շրջափակման մեջ է հայտնվել, վիրավորվել Մատաղիսում`2020թ. հոկտեմբերի 17-ին: Նույն օրն էլ, ըստ տիկին Գայանեի, Արցախում վիրահատել են, հետո տեղափոխել Հայաստան:
Գոռը «Հայբուսակ » համալսարանի ուսանող է, մինչեւ զինծառայության մեկնելը ատամնաբուժություն է ուսանել այնտեղ, վերադարձից հետո փոխել է տնտեսագիտական բաժին, ուսումը շարունակել հեռավար: Այդտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ, ամուսնացել:
Իսկ Գոռի որդին կկրի պապի անունը` Գագիկ: