Ինչու է աշխատանքից ազատվել Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը. պարզաբանել է փոխնախարարը

Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա ևերբ աշխատանքային օրենսգրքով  սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլեր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը, այսօր  ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը՝ նշելով, թե խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգն ու հրամանը:

«Ցանկացած տնօրեն, ով արձակուրդ կամ գործուղման է մեկնում, նախարարի հրամանով ունենում է դա իրացնելու իրավունքը։ Եթե այդ հրամանն առկա չէ… Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու գործընթացներով է այդ գործուղումն իրականցվել՝ կա հստակ հրաման, բայց այդ հրամանը չի եղել»։

Անդրադառնալով հարցին, թե նախարարն ուզում է իր մտերիմին այդ պաշտոնում նշանակել, ինչպես իրեն, ով , տարբեր աղբյուրների համաձայն, նախարար Անդրեասյանի ընկերուհին է՝ Սվաճյանը պատասխանեց.

«Դրանք անձնական մեկնաբանություններ են և որևէ հիմք չունեն:

Ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով։ Ընկերությունը մեծ հասկացություն է։ Ես տիկին Անդրեասյանի հետ որևէ առնչություն չեմ ունեցել»։

Կիսվել սոց․ ցանցերում