Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահրապարակել է Արա Զոհրաբյանի մեկնաբանությունը, որ հավատում է՝ «Արցախը վերադարձնելու են մեզ, այն չի կարող լուծարվել» և նկատել.
«Հա, սկուտեղի վրա բերելու են ձեր մոտ… Իրականում երեկվա հավաքը եղել է Շահրամանյանի վերջին հարցազրույցի խայտառակությունը ծածկելու, նրան Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ներգրավելու ու զայրացած ժողովրդին կեղծ հույսեր տալու համար»:
Հիշեցնենք, որ երեկ հայաստանյան ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ հանդիպում էին ունեցել Սամվել Շահրամանյանի հետ:
