Երկու ՍՊ ընկերություններ Արшքս գետի ավազանում իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում․ նախաքննությունն ավարտվել է ընկերությունների տնօրենների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

2020թդեկտեմբերի 21-ին իրականացված չափագրմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից  արձանագրված՝ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ՍՊ ընկերություններին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի  տեղամասերից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ՍՊ ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էոր  նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թդեկտեմբերի 21-ից մինչև 2022թմարտիսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թդեկտեմբերի 21-ից մինչև 2023թմարտ ամիսն ընկած ժամանակահատվածներումչունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թտրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել  լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից:

Նշված տարածքներումառանց ընդերքօգտագործման իրավունքիտեխնիկաների միջոցով ընկերությունների կողմից արդյունահանվել է պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63834-ական մծավալով լեռնային զանգվածայդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4.392.028 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21.519մ3  ծավալով և 4.626.008 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22665,4մծավալով ավազակոպիճ՝  միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացմանմեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստիորը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։

Միևնույն ժամանակնշված երկու ՍՊ ընկերությունների տնօրեններըշրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջներըառանց լիցենզիայի ընդերքն օգտագործելովչեն վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՍՊ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով

Նախաքննությունն ավարտվել էքրեական վարույթի նյութերըմեղադրական եզրակացությամբուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ 

 

 

 Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռո
Կիսվել սոց․ ցանցերում