Սիրիր մերձավորիդ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե սիրում ենք իրար, Աստված մեր մեջ է մնում, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում։ 1 Հովհաննես 4.11-12 Վստահիր Աստծուն Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն,և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերնու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով։ Փիլիպ. 4-6-7 Ներիր Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները: Մարկոս 11:25 Մի՛ հանձնվիր Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։ Մատթեոս 7: 7.8 Հոգու ճիչ Կանչիր ինձ, ու ես կպատասխանեմ քեզ և մեծամեծ ու անհասկանալի բաներ կպատմեմ, որոնք դու չգիտես: Երեմ. 33։3 Որոշեք ձեր չափը Տվեք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն: Ղուկաս 6:38 Ուսումնասիրեք Աստվածաշունչը Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես: Հեսու 1: 8 Մխիթարություն փնտրեք Աստծո մեջ Անսահման ուրախություն գտիր Աստծո մոտ, Եվ նա կկատարի քո սրտի խնդրանքները։ Սաղմոս 37.4 Խնդիրը կփախչի Ուրեմն հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից: Հակոբոս 4.7 Ամեն ինչ կտրվի Նախ փնտրեք Աստծո Արքայությունն ու Նրա արդարությունը, և այս ամենը կավելացվի ձեզ: Մատթեոս 6:33
Օրվա խոսք` « Աստվածաշնչյան հզոր մեջբերումներ որոնք ամպայմանորեն կփոխեն Ձեր կյանքը »:
