«Կասպերսկին» WhatsApp-ի լրտեսական մոդ է հայտնաբերել, որը տարածվել է шդրբեջшներենով ու արաբերենով

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է «Android»-ում WhatsApp-ի համար լրտեսական մոդ, որը տարածվել է արաբերեն և ադրբեջաներեն «Telegram» ալիքներով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերությունից:

««Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները WhatsApp-ի համար մոդ են հայտնաբերել, որը պարունակում է նախկինում անհայտ չարամիտ ծրագիր՝ լրտեսող ծրագիր Android-ի համար: Այն կոչվում է CanesSpy: Մոդը որոշ ժամանակ տարածվել է արաբերեն և ադրբեջաներեն Telegram ալիքներում»,- հայտնել են ընկերությունից:

Մոդերը ոչ պաշտոնական հավելումներ են, օրինակ՝ ակնթարթային մեսենջերների կամ խաղերի համար: Նրանք թույլ են տալիս ընդլայնել պաշտոնական հավելվածների հնարավորությունները: Այնուամենայնիվ, նման ծրագրերի քողի տակ հարձակվողները հաճախ չարամիտ ծրագրեր են տարածում:

Կիսվել սոց․ ցանցերում