Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322816 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 6, 10, 40, 72, 88, 101, 109, 119, 121, 132, 146, 150)

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 7, 8, 12, 13, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 24)

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 16, 18, 19)

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 2, 2.1, 3, 5, 6, 7, 12)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 9, 34, 36, 40, 43)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 13, 14)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10, 29, 31, 33)

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
(պարագրաֆ՝ 1.2, 2.3, 5.1, 5.2, 5.3, 6.1, 8.4)

«Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան«Գրավոր խոսք»: Վազգեն Գաբրիելյան: Երրորդ լրամշակված հրատարակություն: Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012
(Էջ՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113, 114, 151, 164, 182, 189, 217)

«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
(էջ՝8-15, 23, 87, 99, 102, 120)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 21.08.2023:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected], հեռ. 010515756

Կիսվել սոց․ ցանցերում