«Գրանդ Սվիս»-ի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը 13-րդ հորիզոնականում է

FIDE Grand Swiss մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Ջորդեն Վան Ֆորեստին:

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղացել են իրար դեմ՝ ոչ-ոքի արդյունքով:

Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում:

Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:

Կիսվել սոց․ ցանցերում