Օձի կծելուց հետո հարազատները որոշել էին բուժել հիվանդին սուրբ ջրով և քիչ էր մնում սպшնեին նրան

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հարազատները ծիսակատարություն են իրականացրել տղամարդու նկատմամբ, ում կծել էր օձը։ Ծիսակատարությունից հետո տղամարդու մոտ արյունահոսություն է առաջացել, դրանով իսկ քիչ էր մնում սպանեին նրան։ Այս մասին հայտնում է ABP Live-ը։

Կարաջգաոն գյուղից վիրավոր Սոմա Թակերայային օձի կծելուց հետո գյուղի հիվանդանոց են տարել։ Մինչ հիվանդը պառկած է եղել բաժանմունքում, նրա հարազատներից մեկը որոշել է նրա համար ծես անել։ Նա փորձել է տալ սուրբ ջուր՝ որպես բուժում։

Ընտանիքը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել այս գործընթացից։

Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները խստորեն հորդորել են դադարեցնել ծեսը, բնիկ տղամարդիկ չեն լսել նրանց խորհուրդները։ Արդյունքում հնդիկի ինքնազգացողությունը վատացել է արյունահոսության պատճառով։

Ի վերջո տղամարդուն ուղարկել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ մասնագետներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Հիվանդանոցի աշխատակիցը շեշտել է, որ գյուղական վայրերում աշխատելու վտանգի պատճառով իրենք ստիպված են եղել դիմել ոստիկանություն, որն էլ ապահովել է բուժհաստատության անվտանգությունը։

Կիսվել սոց․ ցանցերում