Օգոստոսի 18-ին՝ ժամը 01։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1981 թ․) և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1997 թ․) այնուհետև «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրական սյանը, որը շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան․ երթևեկությունը դարձել է երկկողմանի երթևեկելի։
