Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում գնդակոծության հետևանքով զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի օգնություն։
Ռուսական խաղաղության հիմնադրամի անունից այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է հիմնադրամի խորհրդի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին գնդակոծության էին ենթարկվել ռուս զինվորականները։
«Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը իմ անձնական հսկողության ներքո կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ սկսեց ԼԵռնային Ղարաբաղում, դրա հետևանքով 6 ռուս խաղաղապահ զոհվեց:
Հինգը զոհվել էին, երբ ավտոմեքենան ադրբեջանցի զինվորականները գնդագոծել էին, մեկը, երբ «ԿամԱԶ»-ը անհայտ անձինք կրակի տակ էին առել: Ադրբեջանը խոստացել էր հետաքննել միջադեպերը։
Հոկտեմբերի սկզբին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս խաղաղապահները փակել են ժամանակավոր դիտակետերը Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով, փակվել է նաև դիտակետ Ասկերանի շրջանում։ Ղարաբաղում խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
