Վրաստանը պնդելու է ռուս զինվորականի տեղափոխումը, ով կատարել է տեղի բնակչի սպանությունն օկուպացիայի գծի մոտ՝ Կիրբալի գյուղի մերձակայքում, ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, գրում է Новости Грузия-ն։
Ավելի վաղ, Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ սպանությունը տեղի է ունեցել Ցխինվալի ուղղությամբ։
Սամխարաձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացու մահվան մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն Վրաստանի օրենսդրության համաձայն։
Նա հավելել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Վրաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորականի տեղափոխման շուրջ բանակցությունները ընթանալու են միջնորդների միջոցով։
