Հայաստանը Հնդկաստանից հակադրпնային համակարգ է գնում. դրանք կարող են պայքարել «Կшմիկшձե»-ների դեմ

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում՝ թուրքական «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն ներմուծել է հրթիռային կայաններ և հրթիռներ Հնդկաստանից։

Այս մասին գրում են Eurasian Times պարբերականն ու Indian defensenews՝-ը վկայակոչելով իրենց աղբյուրներին։

Նշվում է, որ Հնդկաստանում արհեստական ինտելեկտի վրա աշխատող առաջին հակադրոնային համակարգը կոչվում է Indrajaal: Pinaka բազմափողանի հրթիռային կայանն էլ (MBRL) ընդգրկվել է հնդկական բանակում: Ասում են, որ Pinaka MBRL-ն ավելի էժան է, քան մյուս համակարգերը:

Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված  հակադրոնային համակարգը գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։

Zen Anti-Drone System-ը (ZADS) բազմաշերտ, բազմասենսորային համակարգ է, որը հայտնաբերում, դասակարգում և հետևում է դրոններին: Այն օգտագործում է պասիվ հսկողություն, տեսախցիկի սենսորներ և խցանումներ՝ սպառնալիքը չեզոքացնելու համար:

Հակադրոնային համակարգերի արտադրությամբ զբաղվող Zen Technologies ընկերությունը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։

ZADS-ը անօդաչու հակաօդային համակարգ է (CUAS):

Eurasian Times-ը հիշեցնում է, որ 2022 թ․ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն ԱՄՆ դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի և այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում